Արմինֆո. ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի և Հայաստանի մշտական ներկայացուցիչներ Դեյվիդ Կվաշը և Արման Իսրայելյանը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Երևանի համագործակցության հեռանկարները:
"Դեսպան Դեյվիդ Կվաշն այսօր ընդունել է դեսպան Արման Իսրայելյանին: Քննարկվել են ՆԱՏՕ - ի հետ Հայաստանի համագործակցության հեռանկարները, ինչպես նաև Կովկասում կայունությունը", - ասվում է ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունում: