Arminfo.info


 Երեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2024 15:54
Ալինե Գրիգորյան

Արցախի ՀԿ-ները ԵԱՀԿ գործող նախագահին հիշեցրել են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը սահմանելու Մինսկի խմբի մանդատի մասին

Արցախի ՀԿ-ները ԵԱՀԿ գործող նախագահին հիշեցրել են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը սահմանելու Մինսկի խմբի մանդատի մասին

Արմինֆո. Արցախի Հանրապետության քաղաքացիական հասարակության շուրջ 50 կազմակերպություններ 2024 թվականի սեպտեմբերի 2-ին դիմում են հղել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գործող նախագահ Յան Բորգին։

ԱրմԻնֆո-ին տրամադված դիմումի տեքստում ասվում է.

 

«Ինչպես Ձեզ հայտնի է, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և իր ժողովրդի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը 150 հազար հայ ֆիզիկական բնաջնջման սպառնալիքի տակ ստիպված է եղել թողնել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական մշակութային ժառանգությունը հազարամյակների պատմություն ունի։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, 10-ամսյա ամբողջական շրջափակման, էթնիկ զտման և այլ ցեղասպան գործողությունների արդյունքում բռնազավթված է։

 

Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens’ Assembly - Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation и Truth Hounds կազմակերպությունների փաստահավաք առաքելությունը հաստատել է, որ բավականաչափ ապացույցներ կան եզրահանգելու, որ ադրբեջանական իշխանությունների և զինվորականների գործողությունները, ինչպես նաև այլ արարքները, որոնք արձանագրվել են Առաքելության զեկույցում և հրապարակվել «Ինչու՞ հայեր չկան Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանցագործություններ են համարվում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի համաձայն, ներառյալ հոդված 7-ը/հանցագործություններ մարդկության դեմ/ և հոդված 8-ը/ռազմական հանցագործություններ/ և համապատասխանում են բնակչության արտաքսման և բռնի տեղահանման բնորոշմանը։

 

Վերոհիշյալ հանցավոր գործողությունների իրագործումից հետո և ձեռք բերված արդյունքները ամրագրելու նպատակով Ադրբեջանի ղեկավարությունը չի դադարեցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միակ, միջազգային մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փորձերը։ Իր անօրեն մտադրություններին օրինականություն հաղորդելու համար ադրբեջանական կողմը ցինիկաբար Հայաստանից պահանջում է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը և դրան հարակից կազմակերպության մյուս կառույցները լուծարելու խնդրանքով։ Միաժամանակ անտեսվում են հակամարտության ամենաշահագրգիռ կողմի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական իրավունքները։

 

Ադրբեջանի նախագահը արդեն չորրորդ տարին է ինչ փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ Ադրբեջանը միակողմանի կարգով «ռազմական-դիվանագիտական» ճանապարհով լուծել է ղարաբաղյան հակամարտությունը, և այնպիսի հասկացություն, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է, այլևս գոյություն չունի։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները երկու տասնամյակների ընթացքում մեկ անգամ չեն հրապարակայնորեն նշել ուժի կիրառումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որպես գործիք օգտագործելու անթույլատրելիության մասին։

 

Համաձայնվել ադրբեջանական կողմի կեղծ նարատիվներին և կատարված փաստը (fait accompli) օրինականցնելու քաղաքանակությանը, նշանակում է ամբողջովին հրաժարվել ՄԱԿ-ի կանոնադրությունից, ԵԱՀԽ/ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներից և օրինականացնել միջազգային կոնվենցիաների կանխամտածված զանգվածային խախտումները, Ադրբեջանի ցեղասպան գործողությունները և ուժի ոչ օրինական կիրառումը։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրները և մյուս ներգրավված դերակատարները բազմիցս հայտարարել են, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չկարգավորված, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի ռազմական բռնազավթումը անօրինական է, և ԵԱՀԿ Մինսկի խումբը իր մանդատին համաձայն պետք է շարունակի գործունեությունը։

 

Միջազգային հանրությանն ուղղված Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի 2023 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումի մեջ գնահատական է տրվել ստեղծված իրավիճակին և նշվել են հինգ անվիճարկելի պայմաններ՝ իր Հայրենիք մեր ժողովրդի խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար։ Վերահաստատում ենք, որ մենք մտադիր չենք հրաժարվել մեր սկզբունքներից, համոզմունքներից և սեփական Հայրենիքի նկատմամբ մեր իրավունքներից ոչ ուժի, ոչ բնաջնջվելու սպառնալիքի դեմ, ոչ աքսորի մեջ, ոչ որևէ այլ ֆիզիկական և քաղաքական հանգամանքներում։

 

ԵԱՀԿ ընդունած որոշումների համաձայն Մինսկի խմբի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է և կոնֆլիկտային հարաբերությունների հիմքերի վերացումը։ 1992 թվականին միջազգային հանրությունն արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ տարաձայնությունները՝ վիճարկելի ճանաչելով տվյալ տարածքը։ Նույն տարում Հայաստանը և Ադրբեջանը անդամակցեցին ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ գոյություն ունեցող տարաձայնությունների առկայության փաստը ընդունելու պայմանով և համաձայնությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվելիք խորհրդաժողովում։ Երկու պետությունները պարտավորություն ստանձնեցին հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով։

 

Նույն, 1992 թվականին ԵԱՀԽ/ԵԱՀԿ բոլոր անդամ-պետությունները ճանաչել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցության իրավունքը։ Հետագայում Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ միասին հակամարտության կողմ է ճանաչվել։

 

Սակայն, անդամակցելով ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ին, Ադրբեջանն անմիջապես խախտել է վեճերի խաղաղ կարգավորման իր միջազգային պարտավորությունը։ Պաշտոնական Բաքուն անօրինական ուժ է կիրառել ԼՂՀ վիճելի տարածքի նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացումը ձախողելու նպատակով։

 

Մինսկի գործընթացի հենց սկզբից ՄԽ բոլոր անդամ-երկրների կողմից անտեսվել է առանցքային մի հանգամանք՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորության խախտումը։ Նման մոտեցումը Ադրբեջանի մոտ հիմնախնդրի ռազմական լուծման տրամադրություններ է խթանել, իսկ բանակցային գործընթացը նրա կողմից օգտագործվել է որպես ծածկույթ ռազմական ներուժի զարգացման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման միջազգային ջանքերին հակազդելու համար։

 

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, լինելով Ադրբեջանի կողմից մանրակրկիտ պլանավորված և իրագործված ռազմական ագրեսիայի զոհ, դիմում է ԵԱՀԿ-ին՝ միջազգային մանդատով ստանձնած իր պարտավորությունները արժանապատիվ կատարելու պահանջով և չտրվելու Ադրբեջանի նման պետության քմահաճույքներին, որտեղ ատելությունը և հայաատյացությունը մշակվում և կիրառվում են պետական բարձր մակարդակով։

 

Ադրբեջանն ի սկզբանե ճանաչել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վիճելի լինելը և այդ կարգավիճակը միջազգային խորհրդաժողովում որոշելու համաձայնություն է տվել։ Հետևաբար, նրա կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հիմնախնդրի առկայության անտեսման փորձերը որևէ իրական հիմք չունեն։

 

ԵԱՀԿ-ն և նրա Մինսկի խումբը պարտավոր են ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը և պաշտպանել Լեռնային Ղարաբաղի/Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրը։ Հակամարտության գոտում ոչ մի ուժային փոխակերպում չի կարող օրինական համարվել և փոփոխել ԵԱՀԿ առաջնային գործառույթները, որ սահմանվել են 1992 թվականի մարտի 24-ին ԵԱՀԽ խորհրդի Հելսինկիի լրացուցիչ հանդիպմանը, մասնավորապես, Միջազգային խաղաղ խորհրդաժողովում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասով։ Տվյալ տարածքի կարգավիճակի հարցը այդպես էլ մնացել է չլուծված, ինչը պահպանում է հակամարտության արմատական պատճառը։ Մինսկի խմբի գործառույթներում ոչ մի իրավաբանական փոփոխություններ չեն կատարվել։ Ուկրաինայում պատերազմի պատճառով համատեղ աշխատելու ԵԱՀԿ Մինսկի խմբի չկամությունը չի կարող ՄԽ գործունեության սառեցման արդարացում լինել։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցով միջազգային խորհրդաժողովի նախապատրաստումն ու անցկացումը առաջվա պես մնում է ԵԱՀԿ խնդիրը և պահպանում է իր արդիականությունը։

 

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը խոչընդոտելու, առավել ևս, հակամարտության կողմերի վրա ուժային ճնշումը շարունակելու դեպքում անհրաժեշտ է միջազգային քաղաքականության զինանոցից գործադրել այլ միջոցներ, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցներ։

 

Միջազգային կազմակերպությունը, որը պատասխանատու է Եվրոպայում անվտանգության և համագործակցության համար, չի կարող այն անդամ-պետությունների պատանդը դառնալ, որոնք բացահայտորեն խախտում են ԵԱՀԿ-ին ստանձնած պարտավորությունները և անտեսում միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները։

 

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակությունը հիշում է ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ միջազգային խորհրդաժողովին իր ընտրած ներկայացուցիչների մասնակցության իրավունքի մասին և Արցախի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին է հասցնում իր պահանջները, մտահոգություններն ու առաջարկությունները։

 

Խնդրում ենք Ձեզ համապատասխան վերաբերմունք և հարգանք դրսևորել Լեռնային Ղարաբաղին առնչվող ԵԱՀԿ որոշումների նկատմամբ և ամենամոտ ժամանակում պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժողովի անցկացման համար։ Միանգամայն ակնհայտ է, որ այժմ միայն Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային խորհրդաժովն է ի զորու ընդունել քաղաքական որոշումներ, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում մարդու խախտված իրավունքները վերականգնելու համար։ Մենք գիտակցում ենք, որ մինչև արմունկները արյան մեջ թաթախված պետությունների ղեկավարները կխոչընդոտեն ԵԱՀԿ-ին իրագործելու սեփական որոշումները՝ դիմելով մարդու հիմնարար իրավունքները ուժի միջոցով խախտելու հանցավոր գործելակերպին, բայց միևնույն ժամանակ հավատում ենք, որ Ձեր գլխավորած միջազգային կազմակերպությունը օժտված է բավականաչափ քաղաքական կամքով հաղթահարելու այդ արգելքը։

 

Մեկ անգամ ևս ընդգծում ենք՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կարգավորման ամենաշահագրգիռ կողմն է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է իր միջազգային պարտավորությունները և, օգտագործելով իր ռազմական գերազանցությունը, հասել է նաև նրան, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել են պաշտպանել Արցախի ժողովրդի շահերը։ Այսպիսով, Արցախի ժողովրդի իրավունքների ամբողջ համալիրի, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը միջազգային հանրության և, առաջին հերթին, ԵԱՀԿ խնդիրն է։

 

Հարգարժան պարոն Նախագահ, խնդրում ենք Ձեզ սույն դիմումը, որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածել ԵԱՀԿ Մշտական խորհրդում»։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունըՀունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի ամենամյա «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետՀայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետ
Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըԷրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքըՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհումՀայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համարSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանըՆառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքըՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունըՀայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեիՔաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսինՊապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համարՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
ԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվովԱԳՆ նախկին ղեկավար․ Կառավարությունը ժողովրդավարական չի դառնում պարզապես այն պատճառով, որ խոսում է Արևմուտքի լեզվով
Հայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումըՀայաստանում խիստ քննադատության են ենթարկել Դիլիջանում Գրիգորյանի և Հաջիևի հանդիպումը
Հայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկումՀայ փորձագետ․ Ժամանակակից աշխարհաքաղաքական մրցակցությունը տեղափոխվում է տարածքների վերահսկումից դեպի ենթակառուցվածքային հոսքերի վերահսկում
Իշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրըԻշխանություններն արգելել են երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավարին լքել երկիրը
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Հայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառովՀայաստանի կինոյի հիմնադրամը հետաձգել է հայկական ծրագրի ցուցադրությունը Անսիի փառատոնում ՝ ֆիլմերի նկատմամբ իրավունքների շուրջ վեճի պատճառով
Հայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարությունՀայաստանում 5 ամսում բժշկական ապահովագրության ծրագրով կատարվել է 8 հազար սիրտ-անոթային վիրահատություն. Առողջապահության նախարարություն
Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր ԳրիգորյանՀայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
Հակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվՀակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ
Մհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքումՄհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում
Դատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունըԴատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունը
ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլինՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համարՔոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքըԴատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքը
«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանըՀայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասինՍամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը
Կիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համարԿիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համար
Պաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանումՊաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանում
Հայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներինՀայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին
ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասինՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
Փորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմներըՓորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները
Ուզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունըՈւզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունը
Պուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվՊուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ ՀայաստանումԱդրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրըԳյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
Երեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվումԵրեւանի քաղաքապետը՝ ընդդիմությանը․ Նրանք դեռ պատկերացում չունեն, թե իրենց ինչ է սպասվում
ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասումԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները ևս մեկ ընտրատեղամասում
ԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվելԲՀԿ-ի աջակիցներն ակցիա են անցկացրել ԿԸՀ-ի դիմաց, պահանջելով կրկնակի քվեարկություն անցկացնել այն ընտրատեղամասերում, որտեղ արդյունքներն անվավեր են ճանաչվել
IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերըIDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 4-րդ և 5-րդ տրանշերը
Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ Սամվել Կարապետյանն առաջարկում է անցկացնել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ, կամ՝ նոր ընտրություններ 
Սերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքըՍերժ Սարգսյան․ միայն հիմարը կարող է մտածել, որ ես կարող եմ արդարացնել նրան, ով հանձնել է իմ հայրենիքը
ՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . ՄամիջանյանՀՀԿ-ը ննախկինի պես անհրաժեշտ է համարում երկրի ներկայիս իշխանությունների դեմ պայքարը . Մամիջանյան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը