Արմինֆո.Շառլ Ազնավուրի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում Երեւանում տեղի կունենա «Ազնավուրը կինոյում. ռետրոսպեկտիվ ցուցադրություն» միջոցառման բացման արարողությունը՝ վերաբացահայտելու Շառլ Ազնավուրի կինեմատոգրաֆիկ ժառանգությունը։ Այդ մասին հաղորդում է "Ազնավուր" հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Ուրախ կլինենք տեսնել ձեզ «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի բացառիկ ցուցադրությանը սեպտեմբերի 7-ին` ժամը 20:00-ին, Երևանի Կարապի լճում։ Միջոցառման հատուկ հյուրերն են ֆիլմի պրոդյուսեր Միշա Ազնավուրը և ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն: Միջոցառման բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հրավիրատոմսում», - ասվում է հաղորդագրությունում: