Շաբաթ, 11 Հուլիսի 2015 11:58

Ստեփանյան Դավիթ

Կոմանդոս. ՙԻսկանդերներ՚ Հայաստանում կհայտնվեն... 102-րդ ռազմակայանի տարածքում

Կոմանդոս. ՙԻսկանդերներ՚ Հայաստանում կհայտնվեն... 102-րդ ռազմակայանի տարածքում

 Ռուսաստանի և Հայաստանի ոչ պաշտոնական աղբյուրների կողմից հնչող տարբեր վարկածների համաձայն, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն վարկը օգտագործվելու է ՙԻսկանդերների՚ գնման համար: Արդյո՞ք այսօր ռազմավարական ու մարտավարական շարժառիթ  և, գլխավորը, հնարավորություններ կան Հայաստանի տարածքում Իսկանդեր-Մ՚ ՕՄՀՀ տեղակայման համար: 

 

Անձամբ ես շատ կցանկանայի ՙԻսկանդերներ՚ տեսնել Հայաստանում և առավել ևս`Արցախում, բայց, ցավոք, դեռևս մեր հանրապետություններում դրանք չկան: Ռուսներն, իհարկե, հաճույքով կարող են վաճառել այդ համալիրներն ինչպես Հայաստանին, այնպես էլ ցանկացած այլ երկրի: Միայն թե գումարներ լինեին:

Եվ չնայած այն բանին, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում բավականին արտոնյալ գներով`ՙԻսկանդեր-Մ՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները հայկական բանակի համար բավականին թանկ հաճույք են: Այս առումով ակնկալել, որ միայն 200 մլն վարկը կծածկի այդ համալիրի, ինչպես նաև հարակից տեխնիկայի ձեռքբերման ծախսերը, չենք կարող:ՙԻսկանդերներ՚ Հայաստանում կհայտնվեն, սակայն` ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում: Կարծում եմ`Հայաստանում ռուսական ռազմական ներկայության մշտական ընդլայնումը, համապատասխան ծրագրի շրջանակներում, կհասնի նաև այդ փուլին: 

 

Ձեր կարծիքով, արդյո՞ք Հայաստանի կողմից ՙԻսկանդեր-Մ՚ ՕՄՀՀ ձեռքբերման օբյեկտիվ անհրաժեշտություն կա`պայմանավորված Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանմամբ:

 

Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության լիարժեք պահպանման համար Հայաստանին և Արցախին հարկավոր է իրենց տարածքներում տեղակայել ՙԻսկանդերների՚ առնվազն մեկ դիվիզիոն: Դա օդի պես անհրաժեշտ է` հակառակորդի սպառազինություններին հավասարապես դիմակայելու նպատակով: Եվ դա նույնիսկ այն պայմաններում, երբ մենք այժմ էլ պատասխանելու բան ունենք մասշտաբային ագրեսիայի դեպքում: Ես նկատի ունեմ խորհրդային ՙՍկադ՚ բալիստիկ հրթիռները: Չնայած այն բանին, որ այդ համակարգերն ՙԻսկանդերներին՚ չեն հասնի`հակառակորդի ցանկացած ոտնձգության արժանի պատասխան տալ, փառք Աստծո, լիովին կարող են:

 

Դուք ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ռազմական հավասարակշռության խախտում նկատու՞մ  եք:

 

Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ռազմական հավասարակշռության խախտում, ցավոք, այսօր առկա է: Չափազանց շատ են Ադրբեջանի սպառազինությունները. ավելի շատ, քան այդ երկրին թույլատրվում է ունենալ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով /ԵՍՍՊ/:

Սակայն, այս իրավիճակում մեկ ՙբայց՚ կա: Ադրբեջանի կողմից միաժամանակ այդ ամբողջ տեխնիկայի օգտագործման համար տեղ չկա: Եվ դա հասկանալու համար անպայման չէ մարտավարական-ռազմավարական հմտություններով օժտված լինել: Բավական է միայն քարտեզի վրա նայել Արցախին և Ադրբեջանին: Ադրբեջանի հետ ղարաբաղյան ողջ սահմանագիծը գտնվում է բարձունքում: Հետևաբար`տանկավտանգ հատվածները շատ քիչ են, և տանկերի, այլ ծանր տեխնիկայի կիրառումը խիստ սահմանափակ կլինի: Երկիրը լեռնային է, և նման տեխնիկայի համար ճանապարհներ ղարաբաղյան լեռներում գրեթե չկան: Մինչդեռ ադրբեջանական դաշտավայրերը փռված են Արցախի առջև` ինչպես ափի մեջ:

Այս պայմաններում Բաքուն ձեռք է բերում հարձակողական տեխնիկա, և իր բոլոր զորավարժություններն իրականացնում`կիրառելով հարձակողական մարտավարություն: Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքում խողովակաշարերի ցանցի առկայությունը` տասնյակ հայկական հրթիռներ ավելի մեծ վնաս կհասցնեն Ադրբեջանին, քան 100 ադրբեջանական հրթիռը Հայաստանին և Արցախին: Եվս մեկ ոչ պակաս կարևոր գործոն. Ադրբեջանին, ավելի ստույգ`Իլհամ Ալիևին է պատկանում ընդամենը 15-20%-ն այն բանի, ինչ արդյունահանվում է Ադրբեջանում: Մնացածը British Petroleum-ի և միջազգային այլ կորպորացիաների սեփականությունն է: Մարտական գործողությունները վտանգի տակ կդնեն այդ կորպորացիաների եկամուտները, բազմամիլիոն ներդրումները: Հետևաբար`այդ երկրները ոչ մի դեպքում թույլ չեն տա Ալիևին նոր ռազմական արկածախնդրության գնալ ինչպես հայ, այնպես էլ`սեփական ժողովրդի նկատմամբ:

 

Դուք նշեցիք ղարաբաղա-ադրբեջանական սահմանի բարդ ռելիեֆը: Բայց կան նաև Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանի հատվածներ, որտեղ ռելիեֆն այնքան էլ բարենպաստ չէ...

 

Այդ սահմանն ունի միջպետականի կարգավիճակ: Եվ եթե Ադրբեջանը հանկարծ որոշի հարձակվել Հայաստանի վրա, ինքնաբերաբար ուժի մեջ կմտնի Ռուսաստանի հետ ռազմավարական պայմանագիրը և ՀԱՊԿ գծով դաշնակիցների պարտավորությունները, որոնք խիստ անհրաժեշտության դեպքում, այնուամենայնիվ, կօգնեն Հայաստանին: Դրա համար Ռուսաստանը Հայաստանում ունի անհրաժեշտ ողջ գործիքակազմը`ավիացիա, հրթիռներ, անձնակազմ:

 

Կիսու՞մ եք արդյոք մի շարք ռազմական փորձագետների կարծիքները, ովքեր համարում են, որ Ադրբեջանը կարող է հայկական հանրապետությունների հետ պատերազմում հաջողություն ակնկալել բացառապես բլիցկրիգի արդյունքում:

 

Կարծում եմ, որ ռազմական այլ սցենար պարզապես չկա: Ավելին, Բաքվի ռեժիմը կարող է նաև հանցագործության դիմել`ստիպելով զինվորներին պատերազմի գնալ, որն իրենց պատերազմը չէ: Չեմ կարծում, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների մեծ մասի համար, ովքեր ներկայացնում են էթնիկ փոքրամասնությունները, արցախցիների դեմ պատերազմն իրենց պատերազմը կլինի: Եվ նման բլիցկրիգի հաջողությունը կախված կլինի այն բանից, թե կհաջողվի արդյոք ադրբեջանցի հրամանատարներին ստիպել իրենց զինվորներին մարտի գնալ դարերով իրենց հողում բնակվող արցախցիների դեմ: Այնուամենայնիվ, հակառակորդի կողմից բլիցկրիգի փորձի հնարավորությունն անտեսել պետք չէ: Ողջ հարցն այն է, թե քանի օր կդիմանա ադրբեջանական բանակը: Պատերազմին ամենից առաջ պետք է պատրաստ լինեն բանակը և հասարակությունը, այլ ոչ թե կոռումպացված ընտանիքը, որը կառավարվում է նույնքան կոռումպացված կառավարության կողմից:

 

Ի՞նչ տարբերություններ եք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի ներքին իրավիճակի միջև:

 

Միազգությունը Հայաստանի գլխավոր առավելությունն է Ադրբեջանի նկատմամբ`մեր երկրներում ներքին իրավիճակի գնահատման տեսակետից:

Հայաստանի և Ադրբեջանի ներքին իրավիճակի միջև գլխավոր տաբերությունը մեր երկրում Ադրբեջանի գլխավոր խնդրի բացակայությունն է: Հայաստանը միազգ երկիր է: Մեր զինված ուժերի շարքերում մահերը պատահական, այլ ոչ թե` դիտավորյալ բնույթ են կրում: Մեր բանակում բոլոր անկարգությունները պայմանավորված են մարդկային գործոնով, այլ ոչ թե`ազգամիջյան անհանդուրժողականությամբ: Գոյություն ունեն որոշակի չափորոշիչներ, որոնք կանխորոշում են այս կամ այն երկրի ապագան: Բավականին հաջող, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձություններն Ուկրաինայում, դրանք կիրառում է ԿՀՎ-ն:

Խոսքը վերաբերում է այս կամ այն երկրի ներսում ազգամիջյան հարաբերություններում թշնամանքին: Ղարաբաղյան իրադարձություններից դեռ շատ առաջ դրանք կանխատեսվել են ԿՀՎ կողմից: Նման կանխատեսումներ կային նաև Վրաստանի և Ուկրաինայի առնչությամբ: Դրանք չկային և չկան միայն Հայաստանի վերաբերյալ: Այդ պատճառով հարկավոր է տարբերել ազգամիջյան թշնամանքը և կենցաղային հողի վրա կոնֆլիկտը

 

Նշեք Հայաստանի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը:

 

Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը սեփական սխալները հակառակորդի`հավանական ագրեսորի վրա բարդելու ձգտումն է:Մենք չպետք է սեփական սխալների մեղքն ուրիշների վրա բարդենք, դրսում մեղավորներ փնտրենք: Հրաժարվելով այդ արատավոր պրակտիկայից`մենք պետք է, վերջապես, զբաղվենք Հայաստանը քայքայող վարակի օջախների որոնումներով: Հարկավոր է քարոզել այն քիչ դրականը, որը մենք դեռ ունենք, այլ ոչ թե ամբողջ օրը պնդել արտաքին սպառնալիքների մասին: Անհրաժեշտ է ամրապնդել ահմանամերձ շրջանները: Փառք Աստծո, ՀՀ խորհրդարանի կողմից, վերջապես, ընդունվեց սահմանամերձ գյուղերի բնակիչներին աջակցելու և որոշակի արտանություններ տալու օրինագիծը: Այլ կերպ ասած`մեզ պետք է թեկուզ ժամանակավորապես մոռանալ հարևանների մասին և կենտրոնանալ ներքին խնդիրների վրա: Հենց դա է այսօր մեր պետության գլխավոր խնդիրը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ