Արմինֆո.Արցախը վերադառնալու է որպես անկախ պետություն և լինելու է Հայաստանի մի մասը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբակցության համանախագահ Ֆրենկ Փալոնեն ՝ Արցախի անկախության օրվան նվիրված իր ուղերձում։
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Փալոնեն ընդգծել է Արցախից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքի միջազգային երաշխիքների հրատապ անհրաժեշտությունը ՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը: Նա նաև կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալիևի նկատմամբ և համառորեն խորհուրդ է տվել ԱՄՆ-ին դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին ՝ միևնույն ժամանակ աջակցելով Հայաստանի պաշտպանական օրակարգին: