Արմինֆո. Մենք շարունակում ենք քաղաքի մշակութային միջավայրը վերափոխելու, մեզ շրջապատող իրականությունը արվեստով և մշակութային բարձրարժեք ծրագրերով հագեցնելու հանձնառությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ակինյանը:
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ներկայացրեց «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը։
Երկու օր շարունակ Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում, երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը վայելեցին Տիգրան Մանսուրյանի և Հանս Ցիմմերի լավագույն ստեղծագործությունները։
Օրեր անց էլ Թումանյանի անվան այգում կրկին դասական երաժշտություն է հնչելու՝ Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնի շրջանակներում», - գրել է Ավինյանը: