Արմինֆո.Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է։ Այդ մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է արտացոլի հայ ժողովրդի կամքն ու ընտրությունը պետության էության մասով և ընտրվի ՀՀ քաղաքացիների կողմից՝ թափանցիկ հանրաքվեի ընթացքում:
"Մենք Հայաստանի սահմանադրության հարցը համարում ենք մեր ներքին գործը ։ Դա ներքաղաքական օրակարգի մի մասն է", - պարզաբանել է Հայաստանի վարչապետը։
Անդրադառնալով Ճշգրտող հարցին, թե՝ ինչպիսի աշուն է նա ակնկալում, վարչապետը նշել է, որ սպասում է հին ավանդական, հայկական քաղաքական աշուն:
Նշենք, որ 2024 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում ։ Իսկ փետրվարի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարրել էր, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց հետո: ՀՀ վարչապետի ընդդիմախոսները հայտարարել են, որ նախաձեռնությունը բխում է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
Ս. թ. հուլիսի սկզբին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում իշխող մեծամասնությունը հակված է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձևավորելու օրենսդրական հրամայականից: Իսկ օրերս ՀՀ արդարադատության նախարարը նշել է, որ երկիրը նախատեսում է այդ հարցը քննարկել 2027 թվականին։