


Արմինֆո. Այս պահին Հայաստանի իշխանությունները Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի գագաթնաժողովին (COP29) մասնակցելու որոշում չունեն: Այդ մասին օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պատշաճ ժամկետներում Հայաստանի իշխանությունները կհայտարարեն իրենց որոշման մասին ։ "Այս պահին ես պետք է ուղղակիորեն ասեմ, որ մենք COP29-ին մասնակցելու որոշում չունենք, և գործընթացները, ինչպես նաև փոփոխվող իրադրությունը կարող են ազդել այդ որոշման արդյունքի վրա: Տեսականորեն, մենք պետք է հաշվի առնենք իրավիճակը COP29 - ին մասնակցելու մասին որոշում ընդունելու վերջնական ժամկետի պահին", - ընդգծել է Հայաստանի վարչապետը։
Նշենք, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել բոյկոտել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք Կլիմայական գագաթնաժողովը, քանի որ Ադրբեջանն իր չափանիշներով չի համապատասխանում այդ գագաթնաժողովի սկզբունքներին։
Ադրբեջանի իշխանությունները հաղորդել են, որ COP29-ին մասնակցելու համապատասխան հրավեր են ուղարկել նաև հայկական կողմին: Հավելենք, որ հենց Հայաստանի իշխանություններն են աջակցել այդ գագաթնաժողովը Բաքվում անցկացնելու նախաձեռնությանը։



