Արմինֆո.Ռուսաստանն աջակցում է BRICS -ին անդամակցելու Ադրբեջանի հայտին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
"Մենք շատ ուրախ ենք։ Մենք աջակցում ենք ադրբեջանական հայտին, կարծում ենք, որ դա ուժեղ թեկնածու է, որը, անդամակցելով BRICS-ին, անպայման կբերի և լրացուցիչ դինամիկա, և եզակի փորձ, ներառյալ բազմաթիվ օրակարգերի հետ միաժամանակ աշխատելու փորձը, և կառուցողական ձևով, մի բան, որը շատ բնորոշ Է BRICS-ին:
Այսինքն, BRICS-ի քվինտեսենցիան շանտաժի ճնշման ժխտումն է և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հարգումը։ Այդ ամենը լիովին համընկնում է Ադրբեջանի կողմից այդ երկրի նախագահի ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության հետ։ Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ", - ասել Է Ռյաբկովը՝ APA-ի հետ հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ BRICS-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և այս կամ այն երկրի նախագահությունից կախված է շատ բան, բայց՝ ոչ ամեն ինչ:
"Մենք այժմ աշխատում ենք գործընկեր պետությունների կատեգորիայի վրա, եւ Կազանի գագաթաժողովին, ուր հրավիրվել է նախագահ Իլհամ Ալիեւը, կմշակենք նաեւ գործընկեր պետությունների ինչ-որ ցուցակ ՝ համաձայն այն հանձնարարականների, որոնք տրվել են անցյալ տարի Յոհանեսբուրգի գագաթնաժողովում, այսինքն, տարբեր հնարավորություններ, տարբեր ալգորիթմներ, բայց, եւս մեկ անգամ, մենք աջակցում ենք BRICS - ին միանալու Ադրբեջանի հայտին", - հավելել է Ռյաբկովը:
Նշենք, որ օգոստոսի 18-ին, Ռուսաստանի նախագահի Բաքու այցից առաջ, Ադրբեջանը հայտարարել էր BRICS -ին միանալու ցանկության մասին։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ