


Չնայած այն բանին, որ ամերիկահայ լեգենդար գործարար Քըրք Քրքորյանն անցած ամսին կնքեց իր մահկանացուն` նա հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:
Ինչպես հայտնում է Showbiz411.com-ը, ֆիլմի նկարահանումները շարունակվում են: Ֆիլմում խաղալու են հոլիվուդյան աստղեր Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը:ՙԽոստումը՚ նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանին պատկանող Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է Survival կինոընկերությունը`ինչպես այս, այնպես էլ այլ կինոնախագծեր:
Քըրքորյանի փաստաբան Պատրիսիա Գլեյզերի խոսքով, ՙԽոստումը՚ լինելու է հիանալի սիրային պատմություն, ինչպես նաև`ՙառաջամարտիկ՚ մարդու իրավունքների ոլորտում: Գլեյզերը ասել է նաև, որ Քրքորյանը վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:
Հայտնի է ադրձել նաև, որ նախագծին միացել է աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: ՙԱնցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին առաջիկա խոշոր կինոֆիլմի առիթով՚- գրել է Թանկյանը Facebook-ի իր էջում:


