Արմինֆո. Հայաստանում կվերականգնվի փրկարարների մասնագիտական օրը: Այդ մասին որոշում է ընդունվել ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում ։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 1997 թվականի սեպտեմբերի 4-ին հանրապետությունում ստեղծվել է արագ արձագանքման փրկարարական ջոկատ, ինչն էլ հիմք է հանդիսացել այդ օրը որպես փրկարարների մասնագիտական տոն հաստատելու համար: Սակայն արտակարգ իրավիճակների նախարարության ստեղծումից հետո ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ փրկարարի մասնագիտական տոնը վերանվանվեց ԱԻՆ աշխատողի օր: Ավելի ուշ, ՆԳՆ-ի ստեղծումից և ԱԻՆ-ի լուծարումից հետո, արտակարգ իրավիճակների աշխատողի օրը, գործնականում, դուրս եկավ շրջանառությունից: Հաշվի առնելով վերը շաարադրվածը, ինչպես նաև այն, որ ՆԳՆ-ն իր մեջ ներառում է ինչպես ԱԻՆ-ի, այնպես էլ Փրկարար ծառայության գործառույթները ՝ որպես ենթակա պետական մարմին, անհրաժեշտություն է առաջացել վերականգնել Փկարարի օրը:
Հարկ է նշել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատողի օրվա մասնագիտական տոնը լիովին չի արտացոլում փրկարարի մասնագիտական տոնի էությունը, հաշվի առնելով, որ դրա ակունքներում միշտ կանգնած է եղել արագ արձագանքման ջոկատը, որը փաստացի հիմք է դրել կառավարության որոշման կայացման համար: "Փրկարար ծառայությանը և այս տեսանկյունից փրկարարների համար առավել քան արդարացված է ունենալ օր, որն ամբողջությամբ արտացոլում է նրանց գործունեությունը և հանդիսանում է հանրապետության փրկարար ծառայության յուրատեսակ խորհրդանիշը", - ասված է հիմնավորման մեջ: