Արմինֆո. Հայ-ադրբեջանական կարգավորումը լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների օրակարգում:
Ինչպես գրում է Turkish Insider-ը, բանակցությունները կկայանան օգոստոսի 27-ին Բայրամովի Անկարա այցի ընթացքում: "Սպասվում է, որ Բայրամովի այցը, որը տեղի կունենա Ֆիդանի հրավերով, նվիրված կլինի երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների և տարածաշրջանային հարցերի քննարկմանը ։
Բացի այդ, քննարկվելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող իրադարձությունները: Գնահատվելու են նաև հարևան տարածաշրջանում, հատկապես, Իսրայելում և Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները", - գրում է աղբյուրը, հիշեցնելով, որ վերջին անգամ Ֆիդանն ու Բայրամովը հանդիպել են հուլիսի 5-ին: