


ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, թե Ադրբեջանի զինված ուժերը հայկական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել:
ՙԱդրբեջանի բանակը թող շարունակի իրենց երեխաների խաղալիքներն իրենց ձեռքից խլել՚,- դրան արձագանքել է մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Սա արդեն երրորդ ահազանգն է այն մասին, որ իբր հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, սակայն ՀՀ ՊՆ-ն հերքում է բոլոր նման լուրերը: ՙԴա ադրբեջանցիների հերթական ֆանտազիան է: Ով գիտի, գուցե ադրբեջանցի զինվորականների երեխաները կորցրել են խաղալիքները, որոնցով խաղացել են, իսկ Ադրբեջանի զինծառայողները գտել են դրանք և ուրախացել, որ հայկական անօդաչու թռչող սարք են խոցել՚,- ավելի վաղ հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:


