Արմինֆո.Կյանքի 68-րդ տարում երկարատև հիվանդությունից հետո մահացել է գրականագետ և սփյուռքի նախկին փոխնախարար (2013-2018 թթ.) Սերժ Սրապիոնյանը:
Սրապիոնյանը ծնվել է 1957թ.: Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը: Հետագայում շարունակել է ուսումը և ավարտել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրան: 1987-2013թթ.Սերժ Սրապիոնյանը զբաղեցրել է ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոսի պաշտոնը, իսկ հետագայում դարձել է այդ ամբիոնի դոցենտ: 2013թ. սեպտեմբերի 28-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ: Նա պաշտոնը լքել է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ։