
ՙՈսկե ծիրան՚ Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը կներկայացնի ֆրանսիական և գերմանական նոր կինոյին նվիրված ծրագրեր:
Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ վերջին տարիների ֆրանսիական լավագույն ֆիլմերի հետ`Բենուա Ժակոյի ՙԱղախնի օրագիրը՚, Ստեֆան ԲրիզեիՙԵս սիրվելու համար չեմ այստեղ՚, Լյուսի Բորլըտոյի ՙՖիդելիոե. Ալիսի ոդիսականը՚, Ալիքս Դըլապորտի ՙՄուրճի վերջին հարվածը՚, Էրիկ Շերիերի ՙԴաժանը՚
Էմանյուել Մուռեի ՙԿապրիս՚ ֆիլմը ՙՖրանսիական նոր կինո՚ ծրագրի բացման ֆիլմն է: Կինոնկարի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը ներկա կգտնվի ֆիլմի պրեմիերային:
Ինչպես պատմել է ՙՈսկե ծիրան՚ Երևանի ՄԿՓ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ՙԳերմանական նոր կինոն՚ ևս կուրախացնի հանդիսատեսին հետաքրքիր ֆիլմերով: Կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի ՙՓյունիկ՚, Անդրեաս Դրեզենի ՙԵրբ մենք երազում էինք՚, Բուրհան ՔուրբանիՙՄենք երիտասարդ ենք, մենք՝ ուժեղ՚, Զիլքո Էնդերսի ՙՇյոնեֆելդ բուլվարը՚, Դոմինիկ Գրաֆի ՙՍիրած քույրեր՚ ֆիլմերը:
ՙՈսկե ծիրան՚-ի արտամրցույթային ծնագրում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ կիրականացվի Լեհական կինոյի օր: Կցուցադրվի Բեռլինի կինոփառատոնում լավագույն ռեժիսուրայի համար «Արծաթե Արջե-ի արժանացած Մալգոժատա Շումովսկայի ՙՄարմին՚ ֆիլմը: Փառատոնին կհյուրընկալվի նաև անվանի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության և դեսպանությանը կից Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը աջակցում է փառատոնում ռուսական ֆիլմերի ցուցադրությանը: Փառատոնի գրեթե բոլոր մրցույթային ծրագրերում ընդգրկված են ռուսական արտադրոթյան ֆիլմեր. ՙՔլինչ՚,Սերգեյ Պուսկեպալիս (Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ), ՙԱնջատիչը՚, Սերգեյ Դախին (ՙԿորիզ՚ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում), ՙԴարաշրջանի վերջը՚, Սոֆյա Չերնիշովա (ՙԿորիզ՚ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթումում), ՙԲժիշկը՚, Աննա Գորոյան (Հայկական համայնապատկեր կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ): Իսկ ՙՊիոներ հերոսներ՚ ֆիլմով կբացվի ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը:
Հարկ է նշել նաև Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի հետ տևական համագործակցությունը, որն արդեն երրորդ տարին է ՙՈսկե ծիրան՚-ի կողքին է և աջակցում է տարբեր ծրագրերի իրականացմանը:
ՙՈսկե ծիրան՚ Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: