Արմինֆո. ՀՀ արդարադատության նախկին նախարար, նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քրեական գործի շրջանակում: Այսդ մասին հաղորդում է "Ազդարար" հարթակը։
ՀՀ գլխավոր դատախազություն են կանչվել նաև Նարինե Մանուկյանը, Անի Հարությունյանը, Վահան Հարությունյանը, Մարինե Բադալյանը, որոնք ևս անցնում են նշված գործի շրջանակներում:
Նշվում է, որ վերոնշյալ անձինք դատախազություն պետք է ներկայանան օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Ըստ ծանուցման ՝ Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Դավիթ Հարությունյանին պատկանող գույքը, որի արդյունքում կազմվել է հաշվետվություն: Տիգրան Մեծի 50 հասցեում գտնվող գույք ենթակա է օտարման:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ