


Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, օգոստոսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»- ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:


