Արմինֆո. Օգոստոսի 24-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի "Կինոյի գիշեր" համառուսաստանյան ակցիան՝ նվիրված Ռուսական կինոյի օրվան (օգոստոսի 27): Միջոցառումը տեղի կունենա Երևանի Մոսկվայի տան հարթակում. կազմակերպիչը "ՌՈՍԿԻՆՈ" ԲԸ-ն է՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի և կինոյի հիմնադրամի աջակցությամբ ։
Ամեն տարի "Կինոյի գիշեր"-ի համար ընտրվում են ռուսական կինոյի երեք ամենավառ նորույթները։ Այս տարվա ծրագրում է "Հարյուր տարի առաջ" ֆանտաստիկ բլոկբաստերը (ռեժ. Ալեքսանդր Անդրյուշչենկո), "Գայլաձկան հրամանով" հեքիաթը (ռեժ. Ալեքսանդր Վոյտինսկի) և "Օդ" ռազմապատմական դրաման (ռեժ. Ալեքսեյ Գերման-կրտսեր):
Ցուցադրությունը՝ ժամը 19: 00-ին: Մուտքն ազատ է: