Արմինֆո. Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ գերատեսչությունում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են սահմանային գոտի:
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ սահմանային պահպանության տեղամասերում եւ թիկունքում իրականացվող աշխատանքներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքների մանրամասները, պատասխանել լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Այցին մասնակցել է նաև ԱրմԻնֆո-ի թղթակիցը: