Արմինֆո. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր աջակցությունն է հայտնել հայ - ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման հայկական նախաձեռնությանը:
"Վերահաստատում եմ լիակատար աջակցությունը հրադադարի ռեժիմի խախտումների մասին պնդումների հետաքննության երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին Երեւանի առաջարկին", - «Թվիթերի» (X) իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունից հետո, թե, իբր, ՀՀ ԶՈՒ-ն խախտել է հրադադարի ռեժիմը Նախիջևանի ուղղությամբ, ՀՀ ՊՆ-ն ադրբեջանական կողմին կրկին հիշեցրել է միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու Փաշինյանի աշխատակազմի առաջարկի մասին: Բաքվում ոչ մի կերպ չեն արձագանքել Երևանի այդ առաջարկին։