


Արմինֆո. ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը կմասնակցի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Եվրոպական հարևանության քաղաքականության բարձր մակարդակի սեմինարին: Մնացականյանին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես նշվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում, առաջիկա միջոցառումը տեղի կունենա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահը գործուղվում է սեպտեմբերի 10-14-ը ժամկետով:



