


Արմինֆո. Օգոստոսի 18-19-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ: Այցի արդյունքների վերաբերյալ նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների համատեղ հայտարարություն, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր:



