Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Հայաստան այցելել սեպտեմբերի 21-ին՝ երկրի անկախության օրը: Այդ մասին հաղորդում է "Ժողովուրդ" օրաթերթը ՝ հղում անելով Ֆրանսիայի հայ համայնքի իր աղբյուրներին: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այցի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը:
Լրատվամիջոցը նշում է, որ դեռևս 2021 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի ղեկավարի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր, որ նրան սպասում է նույն թվականի սեպտեմբերի 21 - ին Երևանում: Սակայն այն ժամանակ այցն այդպես էլ տեղի չունեցավ։