Արմինֆո. « Գիտակցում եմ`օրենսդիրում աշխատելու մեծ պատասխանատվությունս։ Քաղաքական թիմիս հետ`պատրաստ եմ մասնակցելու երկրիս ու ժողովրդիս առջև ծառացած խնդիրների լուծմանը», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արմենուհի Ղազարյանը՝ այն բանից հետո, երբ ԿԸՀ-ից ստացել է լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գուրգեն Արսենյանի պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 15-ի նիստում որոշում է կայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանի մանդատը տրամադրել Արմենուհի Ղազարյանին: ԿԸՀ նիստում նշվել է, որ օգոստոսի 13-ին հաղորդում է ստացվել պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցնելու մասին, ով օգոստոսի 15-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան: Այսպիսով, մանդատը հանձնվել է իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ընտրացուցակի հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին: