Արմինֆո. Իսրայելի ԱԳՆ-ն այսօր բոլոր իսրայելցի զբոսաշրջիկներին կոչ է արել լքել Թուրքիան և Ադրբեջանը՝ այդ երկրներում իսրայելցիների դեմ նախապատրաստվող ահաբեկչությունների մասին որոշակի հետախուզական տեղեկատվության լույսի ներքո: Այդ մասին հաղորդել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ հրապարակելով համապատասխան կոչով եբրայերեն և անգլերեն լեզուներով հրապարակման սքրինշոթը:
"Իսրայելի ԱԳՆ-ը նաեւ կոչ է արել իսրայելցիներին զգուշություն դրսեւորել Իրանին սահմանակից երկրներ՝ Թուրքմենստան և Հայաստան այցելելիս", - հավելել է Լապշինը:
Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունները կրկին սրվել են Թեհրանում իսրայելական կողմից ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո՝ ԻԻՀ նոր նախագահի երդմնակալությունիցանմիջապես հետո։