Արմինֆո. Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։
Ինչպես հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ: