Արմինֆո. Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն:
Ինչպես հաղորդում է «Հրապարակ օրաթերթը», ավելի քան երեք ամիս է եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ նշվում է, որ մինչեւ սրբազան պայքարի սկսվելն անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո ուշագրավ է, որ երեքն էլ ոչ անմիջականորեն հարթակում, բայց իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել սրբազան պայքարին՝ Մխիթարյանը սաունդթրեքն է գրել, իսկ Թաթոյանին ու Անանյանին կարելի էր ամեն օր տեսնել հավաքներին։
Հիմա, երբ սրբազան պայքարը պասիվ փուլ է մտել, այս գործիչների եռյակը, ըստ լուրերի, կրկին ակտիվացել է ու հնարավոր է հենց աշնանը ազդարարեն նորամուտի մասին։
Չնայած նրանցից առնվազն երկուսի անունը կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի հետ, ում դեմ նոր թափով են քրեական հետապնդում սկսել, սակայն եռյակին մոտ կանգնած մեր աղբյուրի վստահեցմամբ` նոր ուժը որեւէ նախկին ուժի, խմբի կամ անհատի հետ կապ չի ունենալու», - գրում է թերթը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ