Արմինֆո. Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն այցելել է ռազմավարական Սյունիքի մարզի Մեղրի քաղաք: Այդ մասին «Թվիթերի» (X) իր միկրոբլոգում հաղորդել է Կանադայի արտաքին գործերի նախարարի աշխատակազմի քաղաքական հարցերի համակարգող Արամ Շոջունյանը։
"Համայնքի ղեկավարը ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները, առկա խնդիրները, սոցիալ-տնտեսական իրավիճակը, "Հյուսիս-Հարավ" միջազգային տրանսպորտային միջանցքի կարևորությունը", - հաղորդել է Արամ Շոջունյանը: