Արմինֆո. Օգոստոսի 13-ին Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի՝ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով առավել զարգացնելու ուղղությամբ: