Արմինֆո. Իսրայելի անպարտելիության առասպելը մարում է, ժամանակն աշխատում է Իսրայելի դեմ ։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ փորձագետն արձանագրել է, որ շարունակվելու են մեծ քանակությամբ զենքի մատակարարումներն Իսրայելին: Սակայն, նա վստահ է, որ միջազգային հանրության ջանքերն, այնուամենայնիվ, ուղղված կլինեն հրադադարին և մարդասիրական օգնություն ցուցաբերելուն Գազայում, որտեղ առանց այդ էլ արդեն ավելի քան 40 հազար զոհ կա խաղաղ բնակչության շրջանում։
Միևնույն ժամանակ, Դանիելան կարծում է, որ քայլեր կձեռնարկվեն նաև Լիբանանի վրա Իսրայելի հարձակումը չեզոքացնելու ուղղությամբ: Բացի այդ, նրա խոսքով, հաջորդ փուլում կվերսկսվեն Իրանի հետ պաշտոնական բանակցությունները նոր միջուկային համաձայնագրի շրջանակներում: "Կսահմանափակվի Ադրբեջանից իսրայելական հետախուզական կենտրոնների գործունեությունը, և կթուլանան Իրանի նկատմամբ պատժամիջոցները", - հավելել է քաղաքագետը:
Նրա խոսքով ՝ գործընթացը հենց այդ հունով է ընթանում, թեև, դրանք միայն ժամանակավոր միջոցներ են ։ "Բայց Իսրայելի անպարտելիության մասին առասպելն ի չիք է դառնում, և ժամանակն աշխատում է Իսրայելի դեմ", - եզրափակել է նա: -