Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի համար:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է Ճարտարագիտության կամ տնտեսագիտության կամ քաղաքագիտության կամ ֆինանսների բնագավառի բարձրագույն կրթություն; ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ; իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (իրավական ակտերի ցանկը տրամադրվում է դիմումը լրացնելիս); կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն; ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն; համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն; աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն; ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն; առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթը կանցկացվի 2024 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 11.00-ին, նախարարության շենքում /Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/3, 1-ին հարկ՝ դահլիճ/: Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3, հեռախոսահամար՝ 010-59-00-45, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):