Արմինֆո. Իրանի կարմիր գծերը Հայաստանի սահմանների նկատմամբ, այդ թվում ՝ Սյունիքում, մնում են անփոփոխ։ Այդ մասին օգոստոսի 11-ին Սյունիքում հայտարարել է ՀՀ-ում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդի Վարամենին՝ "Նավասարդ" հայ-իրանական խոհարարական երրորդ փառատոնի շրջանակում լրագրողների հետ զրույցում։
"Ռազմավարությունը շատ պարզ է։ Երկու-երեք շաբաթ առաջ պարոն Փաշինյանն այցելել էր Թեհրան, հանդիպել Իրանի հոգևոր առաջնորդի հետ, և նման թեմա կրկին քննարկվել էր: Իրանը կրկին շեշտել էր իր ռազմավարությունը, և մեր բոլոր խոսքերը միշտ նույնն են", - հավելել է հյուպատոսը:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, հատկապես, Սյունիքի զարգացմանը, Վարամենին նշել է, որ ծրագրերը բազմաթիվ են, և առանցքային ծրագրերից է Նորդուզ-Մեղրի անցակետում իրականացվող մի շարք նախագծեր: Նրա խոսքով ՝ լուրջ նշանակություն ունի նաև Ագարակի ուղղությամբ կառուցվող ճանապարհը ։ Հյուպատոսը նշել է, որ Իրանից Հայաստան տրանսպորտային երթուղով օրական անցնում է 400-500 մեքենա, ինչն, իր հերթին, լուրջ ազդակ է հաղորդում երկկողմ տնտեսական հարաբերություններին: