Արմինֆո. Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանն անցել է քառորդ եզրափակիչ:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Թևանյանը փայլուն ոճով 11:0 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականից Գոդերձի Ձեբիսաշվիլիին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը Տուլգա Թումուր Օչիրն է՝ Մոնղոլիայի հավաքականից:
Օգոստոսի 10-ին Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնեն նաև երկու հայ ծանրորդներ: Մասնավորապես, մինչև 102 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: Մեդալների համար կպայքարեն նաև գերծանր քաշային ծանրորդները, որոնց թվում է նաև Վարազդատ Լալայանը: