Արմինֆո. Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Բրազիլիայում ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
"Ցավակցում ենք Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ։ Այս օրերին Հայաստանը համերաշխ Է Բրազիլիայի հետ, որը սգում է ավիավթարի հետևանքով 61 ուղևորի և անձնակազմի անդամների մահը", - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Վինյեդու բնակավայրից ոչ հեռու վթարի է ենթարկվել ATR-72 ինքնաթիռը, որում եղել են 57 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, նրանք բոլորը զոհվել են: Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան երկրում եռօրյա սուգ Է հայտարարել: "Ի հիշատակ Վինյեդուում տեղի ունեցած ողբերգական միջադեպի 61 զոհերի ՝ երկրում երեք օրով պաշտոնական սուգ ենք հայտարարում", - գրել է նա X-ի իր էջում: