Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը՝ Գազայում հրադադար հաստատելու և պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ: < Խորապես գիտակցելով հրադադարի և պատանդների ազատ արձակման կարևորությունը, երբ վտանգված են մարդկային կյանքերն ու խաղաղությունը տարածաշրջանում, Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդների նախաձեռնությունը: Հուսով ենք, որ քննարկումների ընթացքում ձեռք կբերվեն շոշափելի արդյունքներ, որոնք օգնություն կբերեն տառապող մարդկանց", - ասված է X-ում ՀՀ ԱԳՆ միկրոբլոգում:
ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի ղեկավարները հինգշաբթի Իսրայելին եւ ՀԱՄԱՍ-ին կոչ են արել օգոստոսի 15-ին հանդիպել բանակցությունների համար, որպեսզի Գազայում կրակի դադարեցման եւ պատանդներին ազատ արձակելու գործարք կնքեն: Կողմերին առաջարկվում է հանդիպել Կատարի կամ Եգիպտոսի չեզոք տարածքում ։