Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Մոսկվայի մեղադրանքները, թե՝ Արևմուտքի գործողություններն ապակայունացնում են Հարավային Կովկասը:
"Ռուսաստանի կառավարական պաշտոնյաների հայտարարությունները "նկարագրում են իրենց սեփական ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում", - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը, «Թուրան»-ի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վերջին հայտարարությունները, որը Վաշինգտոնին մեղադրել է Հարավային Կովկասում ապակառուցողական օրակարգ առաջ մղելու համար:
"Մենք հաճախ ենք նման արտահայտություններ լսում ռուսական իշխանություններից։ Նրանց հայտարարությունները նկարագրում են հենց Ռուսաստանի ապակայունացնող գործունեությունը տարածաշրջանում։ Դա այդպես է, և ես կցանկանայի բոլորին հիշեցնել, որ հենց Ռուսաստանն է ներխուժել իր հարևանների հող, օկուպացրել է իր հարևանի տարածքը և շարունակում է պատերազմել իր հարևանների դեմ", - հայտարարել է Միլլերը։
Ավելի վաղ Զախարովան հայտարարել էր, թե Արեւմուտքը Հարավային Կովկասում ապակառուցողական օրակարգ է առաջ տանում, որի գլխավոր նպատակը տարածաշրջանի մասնատումն է եւ Ռուսաստանի պատմական կապերի ոչնչացումը նրա ավանդական դաշնակիցների եւ հարեւանների հետ: