Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինյին մեկնաբանել է եզդի Մալխաս Ամոյանի հաղթանակը Փարիզի Օլիմպիական խաղերում:
«Հայկական ըմբիշ Մալխաս Ամոյանը, ով Փարիզի 2024թ. խաղերի բրոնզե մեդալակիր է, եզդի է: Մերձավոր Արևելքում դարեր շարունակ կրոնական հետապնդումների ենթարկված եզդիները խաղաղ ապրում են Հայաստանում", - թվիթերյան (X) իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի դեսպանը: