Արմինֆո. Լեհ քաղաքական գործիչ և իրավաբան Տոմաշ Լեխ Բուչեկը հաղորդել է ան մասին, որ բանտարկված է հայամետ գործունեության համար:
"Լեհաստանում ինձ դատապարտել են 3 ամսվա ազատազրկման և խոշոր տուգանքի։ Դա առնչվում է Արցախում իմ գործունեությանը, հայ գերիների ազատ արձակմանը և Ռուբեն Վարդանյանին աջակցությանը։ Ո՞վ է կռահում, թե ինչի համար են ինձ դատապարտել: Ո՞վ է կանգնած մեղադրանքի հետևում",- հարց է տվել լեհ քաղաքական գործիչը Twitter-ի (X) միկրոբլոգում իր հրապարակման մեջ: