Արմինֆո. Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են․ փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին: Այդ մասին հաղորդում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
«Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից ահազանգ էր ստացվել, որ Աղստև գետում երկու եղբայր են խեղդվում: Նույն օրը փրկարարներին հաջողվել էր հայտնաբերել նրանցից մեկի դին ։