Արմինֆո. Եվրոպայի հնգակի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Նախօրեին կիսաեզրափակիչում մինչեւ 92 կգ քաշային կարգում հանդես եկող հայ ըմբիշը 5:3 հաշվով հաղթել էր կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյոյին: Այսպիսով՝ Ալեքսանյանը Հայաստանի հավաքականի համար ապահովել է, առնվազն, արծաթե մեդալ: Եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի իրանցի ըմբիշ Մոհամմադհադի Աբդուլլահ Սարավին՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Ցավոք, մինչև 77 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշ Մալխաս Ամոյանը կիսաեզրափակչում 1:3 հաշվով պարտվել է ճապոնացի Նաո Կուսակային, և այսօր նա կպայքարի բրոնզե մեդալի համար: