Արմինֆո. Արթուր Ալեքսանյանից հետո Փարիզի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ կարողացել է դուրս գալ նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը:
Մեկ քառորդ եզրափակիչում հայ մարզիկը 3:0 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշ Ամին Կավիյանինեջադին: Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը կմրցի աշխարհի առաջնության մրցանակակիր Նոգա Կուսակայի հետ՝ Ճապոնիայից: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21: 15-ին: