Արմինֆո. Ավստրալիան շահագրգռված է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասել է Ադրբեջանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջը՝ ԱՀ նախագահ Իլհամ Ալիևին իր հավատարմագրերը հանձնելու ժամանակ:
Ալիևն, իր հերթին, նշել է, որ Ադրբեջանն այսուհետ ևս շարունակելու է ջանքերը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջ մղման ուղղությամբ: Ընդ որում, նա հավաստիացրել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն հաստատված է ։