Արմինֆո. Խարդախները Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են քաղաքացիներին, հատկապես, Արցախից փախստականներին, և սոցիալական օգնություն տրամադրելու պատրվակով նրանցից կորզում են անձնական բնույթի տեղեկություններ։
Ինչպես պատմել է Կարմիր խաչի ընկերության գրասենյակի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը, տարբեր մարդիկ իրենց կազմակերպության անունից օգնություն ցուցաբերելու պատրվակով զանգահարում են քաղաքացիներին և նրանցից հավաքում անձնական և բանկային տեղեկություններ: Ընդ որում, նա հատուկ նախազգուշացրել է նրանց, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը ։ "Հաքերային գրոհներից պաշտպանվելու համար խնդրում ենք զերծ մնալ կողմնակի անձանց անձնական եւ բանկային տվյալներ տրամադրելուց", - նշել է Հովհաննիսյանը, միաժամանակ ուշադրություն դարձնելով, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը երբեք իր շահառուների հետ անձնական եւ բանկային տվյալներ չի քննարկում հեռախոսազանգերի միջոցով:
Հավելենք, որ անցած շաբաթվա վերջին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում կոչ էր արել արցախցիներին զերծ մնալ անհայտ անձանց իրենց անձնական տվյալները տրամադրելուց և սոցիալական օգնություն ստանալու մասով հենվել միայն ՀՀ պետական կառույցների պաշտոնական հաղորդագրությունների վրա: