Arminfo.info


 Երկուշաբթի, 5 Օգոստոսի 2024 15:37
Մարիաննա Մկրտչյան

 Կլաար. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է

 Կլաար. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է

Արմինֆո. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը:

Մենք ոգևորվել ենք նախագծերի վերջին ինտենսիվ փոխանակումներով և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջև 2024 թվականի հուլիսի 10-ին Վաշինգտոնում կայացած վերջին եռակողմ հանդիպումով: Մենք խորապես հավատում ենք, որ մնացած հարցերի և ձևակերպումների վերաբերյալ վերջնական համաձայնությունը հասնելի հեռավորության վրա է», - ասել է Կլաարը՝ JAMnews-ի հետ հարցազրույցում:

Նա ընդսմին համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը: «Կարծում եմ, որ առաջնորդները նույնպես կիսում են այս տեսակետը և կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու համար: Սակայն այն փաստը, որ նրանք չհանդիպեցին Միացյալ Թագավորությունում վերջերս կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, հիշեցում է նաև, թե որքան փխրուն է դեռևս այս գործընթացը: Դա չի նշանակում, որ կողմերից որևէ մեկը հանձնառություն չունի, բայց ակնհայտ ցույց է տալիս այն զգայունությունը, որը կա ոչ միայն բովանդակության, այլև հարաբերությունների կարգավորման քննարկումների գործընթացի առնչությամբ», - ասել է եվրոպացի պաշտոնյան:

Նա նաեւ նշել է, որ եթե խաղաղության պայմանագիր կնքվի, դա մեծ ձեռքբերում կլինի: «Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք է իրականացվեն, և ուստի խաղաղության պայմանագիրը կլինի միայն հարաբերությունների կարգավորման ճանապարհին կանգառ: Ի վերջո, խաղաղությունը վերաբերում է մարդկանց, և հարաբերությունների կարգավորումը պետք է նշանակի կարգավորում հասարակությունների մակարդակում:

Խաղաղության գործընթացի մեծ մասը «վերևից ներքև» է եղել, և, ի վերջո, անհրաժեշտ է իրական բացում, այդ թվում՝ անդրսահմանային առևտրի և տարածաշրջանի կոմունիկացիաների, խաղաղությունն ու կայունությունը երկու կողմերի բնակչության համար նորմալ, ընկալելի երևույթ դարձնելով: Բայց որպեսզի սա հնարավոր լինի, խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև՝ նրանց հնարավորություն տալով հաշտվել միմյանց հետ: Հետևաբար, իմ աշխատանքում ես միշտ մեծ ուշադրություն եմ դարձրել վստահության ամրապնդմանը, երկխոսությանը և հաշտեցման ջանքերին՝ պաշտոնական բանակցային գործընթացների շուրջ, և ԵՄ-ն արդեն շատ տարիներ աջակցում է նման գործունեությանը՝ խթանելով իրական խաղաղության համար բարենպաստ միջավայր:

Միջազգային հանրությունը պետք է շարունակի ներգրավված մնալ թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական առումով՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Սակայն պատասխանատվությունը, ինչպես և այժմ, կմնա Երևանի և Բաքվի ղեկավարության վրա՝ չկանգնել կես ճանապարհին, այլ շարունակել մինչև վերջ՝ դեպի հարաբերությունների լիարժեք կարգավորում, ոչ միայն կառավարությունների, այլև ժողովուրդների միջև», - ընդգծել է Կլաարը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում ԵՄ միջնորդական ջանքերին գնահատական տալու խնդրանքին՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչն արձանագրել է, որ 2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն ուներ: «Մեր՝ իմ խնդիրը ավելի շատ աջակցելն էր հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին: 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով սկսեց ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին հասավ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով:

Կարծում եմ, որ այս հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրեցին անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի ՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ:

2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ:

Բաքու և Երևան կատարած իմ այցելությունների և առավել լայն` տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, կարծում եմ՝ ԵՄ-ն օգնեց ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացան արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարներին ուղղորդել հետագա բանակցությունների համար:

Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել: ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը:

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը:

Վերջապես, թեև վերջերս մենք ավելի շատ երկկողմ հանդիպումներ ենք տեսել, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով», - ամփոփել է Կլաարը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետԱդրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացումը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական մատրյոշկայի ձևաչափով. քաղաքագետ
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 3-ին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության մասին ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներինՀՀ մարդու իրավունքների պաշտպանը իրավասու պետական մարմիններից պահանջում է հետևել կրոնական ազատություններին առնչվող միջազգային երաշխիքներին
Արդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակիցԱրդշինբանկը թվային անվտանգության առաջնագծում. բանկը «BugBounty 2025» միջոցառման հովանավոր և մասնակից
«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան«Էլեկտրացանցերի» պետականացման նախագիծը հակասահմանադրական է և միջամտություն է գործարար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի սեփականության իրավունքին. փաստաբան
Երեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվելԵրեւանում «Տաշիր» ԸԽ-ի գլխամասային գրասենյակում խուզարկություններ են սկսվել
Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է Գործարար Կարապետյանի պաշտպանության խորհուրդն արձագանքել է "Էլեկտրացանցերի" աշխատակիցների հասցեին Փաշինյանի սպառնալիքներին
Միխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանցՄիխայիլ Օնուֆրիենկո. այնտեղ, որտեղ կա կրիմինալ, միշտ աշխատում են հատուկ ծառայություններ ու անլեգալ գործակալական ցանց
IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
ՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներովՀՀ վարչապետը սպառնացել է ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, ովքեր զբաղվում են քաղաքական  խարդավանքներով
ԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցըԱԺ նախագահը հերթական անգամ բարձրացրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը
Քաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրըՔաղաքագետ. Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային թիրախը Հայաստանն է, իսկ գլխավոր գործիքը՝ «Զանգեզուրի միջանցք» քաղաքական ծրագիրը
Հայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբՀայաստանի ՔԿ-ն բացահայտել է կեղծ թղթադրամներ իրացնող խարդախների խումբ
Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ումԵթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ադրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացիԱդրբեջանում ցուցադրաբար 4 ամսով կալանավորվել է Ռուսաստանի 8 քաղաքացի
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցելՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
ԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտինԱԺ նախագահն արտահայտվել է Հայաստանի տարածքում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու օգտին
Ընդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. ՓաշինյանԸնդհանուր առմամբ, գոհ եմ Պետական պահպանության ծառայության աշխատանքից. Փաշինյան
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  2-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 2-ին
CyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն էCyberGEN-ի Bug Bounty մրցույթում Ակբա բանկը լավագույնն է
ԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համարԱրարատԲանկ. հատուկ սակագին մինչև 20,000 եվրո SWIFT փոխանցումների համար
Ռուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջովՌուսաստանը բանավոր նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
ԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնինԱԺԲ խորհուրդը քննադատել է Մակրոնի դիրքորոշումը՝ Եկեղեցու վրա Հայաստանի իշխանությունների հարձակումների ֆոնին
Հուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել ԿարապետյանիՀուլիսի 4-ին Երեւանում կկազմակերպվի երթ՝ ի աջակցություն գործարար Սամվել Կարապետյանի
Team Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահըTeam Telecom Armenia-ն ու Team Systems-ը՝ մեկ հարկի տակ. Բացվել է Team Place նոր կոնցեպտով վաճառասրահը
Երևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը
Կոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանըԿոնվերս Բանկի ներկայացուցիչը որպես խոսնակ է հանդես եկել «Compliance in Practice» թեմայով քննարկմանը
Ucom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և ԷջմիածնումUcom-ը գործարկում է 5G ցանցը Աբովյանում և Էջմիածնում
«Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի «Դանդաղ կինոյի» վարպետ Ֆրեդ Քելեմենը կգլխավորի հայկական կարճամետրաժ ֆիլմերի "Կորիզ" մրցույթի ժյուրին
Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետՀայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասինՀայաստանում Գերմանիայի դեսպանությունը հաղորդում է 2025 թվականի հուլիսի 1-ից շենգենյան վիզա ստանալու համար հարցազրույցների ընթացակարգի դադարեցման մասին
Հայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերըՀայաստանն ու Իրանը կարևորում են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված լրացուցիչ ջանքերը
Փաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանըՓաշինյան. Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը
"Չստանդարտացված" Եվրոպա կամ ինչու է Բաքվում ԵՄ դեսպանն իրեն համարել քրեական համայնքի անդամ
Ռուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախմանՌուս քաղաքագետ. Ադրբեջանը հայկական եւ իրանական թատերաբեմերում հավակնոտ խնդիրներ լուծելիս չի կարող առանց Ռուսաստանի հետ բախման
Սարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմությունՍարգիս Խանդանյան. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել հաջողության պատմություն
Խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է, այն կարող է դառնալ իրականություն. ՀՀ ԱԺ պատգամավորԽաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է, այն կարող է դառնալ իրականություն. ՀՀ ԱԺ պատգամավոր
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է