Արմինֆո. Կանադան կարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները բարեխղճորեն կարգավորելու համար։ Ինչպես հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC), այդ մասին իրենց հաղորդել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին:
"Կանադայի արտաքին գործերի նախարար, մեծարգո Մելանի Ժոլին հաստատել է, որ "Կանադան շարունակելու է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նա բարեխղճորեն փոխգործակցի Հայաստանի հետ, հակամարտությունը կարգավորի բանակցությունների եւ խաղաղ քաղաքական լուծման ճանապարհով՝ պահպանելով Հելսինկյան սկզբունքները։ Ջանքերը նաև ուղղված կլինեն ան բանին, որպեսզի Ադրբեջանն ազատ է արձակի կամայականորեն պահվող հայ բանտարկյալներին, հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնա ուժի կիրառումից ու սպառնալից հռետորաբանությունից", - ըստ ANCC-ի՝ ընդգծել է Ժոլին։