Արմինֆո. Օգոստոսի 5-ին, ժամը 19։30-ին շարունակվելու է Հայաստանի ու հայ ժողովրդի ամենակարևոր օրակարգերի քննարկումը Սուրբ Աննա եկեղեցու բակում։
«Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքում զետեղված հաղորդագրության համաձայն, օրվա գլխավոր բանախոսն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է։ Թեման՝ Արևմտյան Ադրբեջան. տանկերով կամ առանց տանկերի Երևանը գրավելու հատուկ ծրագիրը: Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն, իր հերթին, կամփոփի վերջին օրերին Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ինչպես նաև Երևանի բակերում տեղի ունեցած հանդիպումները։ Սրբազան Հայրը կներկայացնի նաև Շարժման ընթացքն ու այս պահին լուծվող խնդիրները։ «Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ սպասում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Կարևոր գործ ունենք անելու։ Միասին մենք պետք է կերտենք Հոգևոր Հայաստանի հաղթանակը», - ասվում է հաղորդագրությունում։