Արմինֆո. Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված աղյուսակում ներառված է Հայաստանի երեք ներկայացուցիչ:
Մասնավորապես, Հայկ Մարտիրոսյանը հայտնվել է 62-րդ դիրքում, Շանթ Սարգսյանը` 85-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը 90-րդ։
Վարկանշային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը, նրան հաջորդում են ամերիկացիներ Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան։
Նշենք նաև, որ հայկական շախմատի նախկին առաջատար, ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը 19 - րդն է, հայկական արմատներով ևս մեկ ամերիկացի Սամուել Սևյանը՝ 40-րդը:
Կանանց վրականշային աղյուսակում մեր երեք շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 55-րդն է, Աննա Սարգսյանը` 70-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 77-րդը: Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։