Արմինֆո. Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ հաղորդագրությունում:
«ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ:
Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը,
պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
Ավելի վաղ "Ժողովուրդ" օրաթերթը հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Թերթը նշում է, որ այդ տեղեկությունն իրեն հաստատել է նաև ինքը ՝ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ Վարդանյանը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերի 11-ին: Հենց նա էր նախարարը, երբ Արցախը հանձնվեց։