Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գլխավոր վարչության պետ Մեհմեդ Սամսարի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է բազմակողմ ձևաչափերում ադրբեջանա - թուրքական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նշվել է, որ նման փոխայցելություններն ու ԱԳՆ-ների միջև խորհրդատվությունները կարևոր են երկու երկրների միջև օրակարգային երկկողմ և տարածաշրջանային հարցերի մանրամասն քննարկում անցկացնելու տեսանկյունից: Նշվել է նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, հատկապես, Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:
Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ պահպանվում են խաղաղ գործընթացի առջև ծառացած խնդիրները։ Բայրամովը հերթական անգամ պահանջել է փոխել Հայաստանի սահմանադրությունը և անընդունելի է համարել հայկական կողմի սպառազինության գնումները: "Նման սպառնալիքները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, փոխադարձ համագործակցությանը, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը, ընդհանուր առմամբ, տարածաշրջանային կարգավորմանը, ինչպես նաև ընդգծվել է այդ սպառնալիքների վերացման կարևորությունը", - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում: Այսպիսով, Բաքվում համոզված են, որ միայն իրենք կարող են զինվել։