Հինգշաբթի, 1 Օգոստոսի 2024 17:32
Մարիաննա Մկրտչյան

"Լրագրողներ առանց սահմանների". Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունները մնում են անպատիժ

"Լրագրողներ առանց սահմանների". Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնությունները մնում են անպատիժ

Արմինֆո. 2024 թվականի մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը՝  "Լրագրողներ առանց սահմանների" միջազգային ոչ կառավարական կազմակերպության վարկածով,  որի նպատակն է պաշտպանել լրագրողներին և մեդիա ոլորտի աշխատակիցներին:

Հայաստանի մասով ամփոփագրում նշվում է, որ չնայած բազմակարծության միջավայրին, Հայաստանում լրատվամիջոցները շարունակում են մնալ բևեռացված։ "Երկիրը բախվում է ապատեղեկատվության և թշնամանքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված", - նշում են "Լրագրողներ առանց սահմանների" կազմակերպության վերլուծաբանները:

"Սոցիալական ցանցերը, որոնց ամեն օր դիմում է բնակչության երկու երրորդը, տեղեկատվության հիմնական աղբյուրն են։ 2018 թվականի "թավշյա հեղափոխությունից" հետո բազմաթիվ նոր լրատվամիջոցներ են հայտնվել, իսկ անկախ լրատվական կայքերը բարգավաճում են և կատարում անկախ դիտորդի դեր, որն անհրաժեշտ է ժողովրդավարության մեջ: Այնուամենայնիվ, հեռարձակվող և տպագիր լրատվամիջոցների մեծ մասը, որոնք կապված են խոշոր քաղաքական և առևտրային շահերի հետ, շարունակում են բախվել ճնշման իրենց խմբագրական քաղաքականության վրա", - ասվում է զեկույցում:

Ինդեքսի հեղինակները նշում են, որ ԶԼՄ-ների բևեռացումն արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը։ "Միայն մի քանի լրատվամիջոցներ են անկախություն դրսևորում։ Երկու քաղաքական թեմաներ հատկապես զգայուն են.  Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտումը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները: Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և հետապնդում լրագրողներին։

Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության իրականացմանը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի համապատասխանում եվրոպական չափորոշիչներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության և տեղեկատվության հրապարակման արգելքների հետևանքով առաջացած խնդիրները: Պետական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակվում է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն)",- ասվում է ուղեկցող ամփոփագրում:

"Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցվում է ազդեցիկ հասարակական գործիչների կողմից։ Միայն մի քանի հրատարակություններ են ընդունել վճարովի բաժանորդագրության մոդելներ, իսկ գովազդի շուկան մնում է թերզարգացած, ինչը սահմանափակում է մասնավոր լրատվամիջոցների ֆինանսական անկախությունը։ Մինչդեռ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարությանը քննադատելուց", - նշում են նյութի հեղինակները։

Միաժամանակ արձանագրվում է, որ որպես մասնագիտություն ՝ լրագրությունը նվաստացած է և ենթարկվում է հատկապես մտահոգիչ ատելության հրահրման։ "Հակամեդիական հռետորաբանությունը քաղաքական էլիտաների կողմից, որոնք մեղադրում են լրագրողներին "կոռուպցիայի" և իրենց հակառակորդներին ծառայելու համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խանգարում է լրագրողների աշխատանքին: Նրանց մշտաաապես վիրավորում են, անընդհատ հարձակվում և ենթարկում են վիրավորական դատավարությունների զրպարտության գործով, ինչը ուժեղացնում է ինքնագրաքննությունը:

Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը։ Բացի այդ, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների՝ ինչպես կառավարող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից ՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ, լրագրողների նկատմամբ բռնությունները մնում են անպատիժ", - ամփոփել է "Լրագրողներ առանց սահմանների"-ն:

Հավելենք, որ աշխարհի 180 երկրների ինդեքսի համաձայն ՝ ամենաազատ մամուլը Նորվեգիայում, Դանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում և Ֆինլանդիայում է: Հայաստանի հարևան Վրաստանը 103-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 158-րդ, Ադրբեջանը ՝ 164-րդ, Իրանը՝ 176-րդ: ԵԱՏՄ-ում Հայաստանի գործընկեր երկրներից Ղրղզստանը՝ 120-րդ տեղում է, Ղազախստանը՝ 142-րդ, Ռուսաստանը՝ 162-րդ, և Բելառուսը՝ 167-րդ հորիզոնականներում:

Հիշեցնենք, որ 2024 թվականի երկրորդ եռամսյակը աննախադեպ էր հետհեղափոխական Հայաստանում ՝ ԶԼՄ-ների նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու առումով։ Այդ մասին են վկայում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) ՝ այս տարվա երկրորդ եռամսյակի հրապարակած տվյալները ։ "Մասնավորապես, արձանագրվել է լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 14 դեպք, որոնց հետևանքով տուժել է 23 մարդ ։ Սա 2018-ից հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, իսկ տուժածների թիվը հավասար է հեղափոխության օրերին գրանցվածների թվին ։ Ֆիզիկական բռնության մեծ մասը ՝ 11 - ը, իշխանական կառույցների անհամաչափ գործողությունների արդյունք է ։ Արձանագրվել է լրագրողների նկատմամբ տարաբնույթ այլ ճնշումների 9 դեպք ՝ վիրավորանք, սպառնալիքներ, մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքեր: Դրանցից 6-ն արձանագրվել են բողոքի ակցիաների ժամանակ (4 - ը ՝ ընդդիմության, 2-ը ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից) ։ Ավելացել է նաև լրագրողների և լրատվամիջոցների դեմ դատական գործերի թիվը։ Ապրիլ-հունիս ամիսներին 17 նման նոր հայց է ներկայացվել նախորդ եռամսյակի 12-ի դիմաց։ 5 հայց ներկայացվել է գործարարների, 4 - ը ՝ իշխանության ներկայացուցիչների, 4 - ը ՝ քաղաքացիների, 2 - ը ՝ իրավաբանների, 1 - ը ՝ ՀԿ - ների և 1 - ը ՝ ընդդիմադիրների կողմից", - այս տարվա հուլիսի վերջին հայտարարել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեում ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածուՏԻՄ ընտրություններին ընդառաջ բերման է ենթարկվել ևս մեկ ընդդիմադիր թեկնածու
Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածունԲերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենաՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումըՀայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններումԱրման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիքՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձըԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԱռողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր էՆարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերըԱդրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներԾաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտինԱրցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի ՀայաստանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
Երևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել էԵրևանում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 11 քաղաքացի տուժել է
Նիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերինՆիցցայի քաղաքապետը պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունըՀայաստանը ճանաչվել է 2026 թվականի մշակութային ժառանգության եվրոպական առաջատար ուղղությունը
Վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե ՕհանյանըՎարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժինը գլխավորել է Նունե Օհանյանը
Նարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններինՆարեկ Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» պատրաստ է երկրում արտահերթ ընտրություններին
Հայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունըՀայ մտավորականությունը պահանջել է ապահովել «Մայր Հայաստան»-ի առաջնորդի նկատմամբ դատական գործընթացի թափանցիկությունը
Փաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսովՓաստաբան․ Հայաստանի երկրորդ նախագահի որդու կալանքը երկարաձգվել է 2 ամսով
IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունըIDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը
ԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցելԱՄՆ-ը ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը 1,4 մլն դոլարի հատուկ սարքավորումներ և միջոցներ է փոխանցել
Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։Ֆրանսիայում Mirage 2000D կործանիչի վթարի հետևանքով զոհվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի։
Փարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակըՓարիզի փոխքաղաքապետը հարգել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը
Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։Հայաստանի դատարանը դադարեցրել է հոգևորականությունից զրկված Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թահմազյանի գործով վարույթը։
Հայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ էՀայտարարություն․ «Ուժեղ Հայաստան»-ից Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դասական օրինակ է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանը «դե ֆակտո» դուրս է եկել ռազմական դաշինքի կազմից
Հայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցերՀայաստանն ու Չեխիան քննարկել են պաշտպանական համագործակցության հարցեր
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ըՀակակոռուպցիոն դատարանը մերժել է Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի 7 դրվագներից  5-ը
Հայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբՀայաստանը հետաքրքրված է 2031 թվականին երկրում CITES կողմերի համաժողովի անցկացմամբ
Ընդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ էԸնդդիմադիր․ Այն, որ առաջիկա տարում նոր ընտրություններ են լինելու, փաստ է
Խամոյան․ Խամոյան․ "Հայաստան" դաշինքը չի քվեարկի նոր սահմանադրությունը հանրաքվեի դնելու օգտին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի հետ
2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում2016 թվականի ապրիլյան պատերազմի իրադարձությունների հիման վրա գրված պատմվածքը ներառվել է Հայաստանի 11-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքում
Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները վերահաստատել են երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը
Նոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններՆոր սահմանադրություն ընդունելու համար Հայաստանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետՓաշինյանը մեկնաբանել է Հայաստանի նկատմամբ սահմանափակումները. Այստեղ չկան տնտեսական շարժառիթներ, այլ, ըստ էության, գործ ունենք քաղաքական բաղադրիչի հետ
Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն   Converse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների ավանդույթների և զարգացման պատմություն  
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանը կանգնած է երեք քաղաքական սցենարների առջեւ
Կառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածունԿառավարությունը 148.5 մլրդ դրամ կտրամադրի երկու բացառիկ ձեռագրերի ձեռք բերման համար, որոնք կհամալրեն Մատենադարանի հավաքածուն
Հայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրըՀայաստանում կընդլայնվի զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ծրագիրը
Ընդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի ենԸնդդիմադիր․ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անխուսափելի են
Երևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարանԵրևանն ու Պեկինը մտադիր են ընդլայնել քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. քաղաքապետարան
Տտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - ՓաշինյանՏտնտեսության համար այս պահին մարտահրավերներից մեկը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հարաբերություններն են - Փաշինյան
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ